Ժոզե Մոուրինյոն այցելել է Լոնդոն

«Չելսիի», «Թոթենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այցելել է Լոնդոն։ 62-ամյա մասնագետը ներկա է գտնվել UFC Fight Night 255 մրցաշարին, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան O2 Arena-ում։

Հիշեցնենք, որ անցած ամառվանից Ժոզեն զբաղեցնում էր Ստամբուլի «Ֆեներբախչեի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի կեսը։

Թուրքիայի ընթացիկ առաջնությունում «Ֆեներբախչեն» 62 միավորով զբաղեցնում է աղյուսակի երկրորդ տեղը։ Մոուրինյոյի թիմը առաջատար «Գալաթասարայից» հետ է մնում ինը միավորով: