Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստացել է անցած մրցաշրջանի լավագույն մասնագետի մրցանակը։ Այս մասին հայտնում է լրագրող Դանիել Մարին։
Անցած մրցաշրջանում «Ինտերը» դարձավ Իտալիայի չեմպիոն՝ 19 միավորով գերազանցելով «Միլանին»:
Սիմոնե Ինձագին ստացել է 26 ձայն։ Երկրորդ տեղում է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին, իսկ երրորդը` «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալանոն: