Իբրահիմա Կոնատեն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կոնատեի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն, ով դեռևս որևէ առաջընթաց չի գրանցել «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։

Այս մրցաշրջանում 25-ամյա Կոնատեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Կոնատեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։