Ջանլուիջի Դոննարուման կարող է վերադառնալ Ա Սերիա

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է տեղափոխվել «Ինտեր»։

Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Իտալիայի հավաքականի դարպասապահը կարող է ընդունել «Ինտերի» առաջարկը, քանի որ ակումբում է աշխատում նրա նախկին մարզիչ Ջանլուկա Սպինելին։

Այս մրցաշրջանում դարպասապահը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 29 գնդակ և 9 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նրա գործող պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։