Ֆերան Տորես․ «Նա խաղում է այնպես, կարծես դա անում է դպրոցի բակում»

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը նշել է, թե ինչ հեշտությամբ է ֆուտբոլ խաղում թիմի եզրային հարձակվող Լամին Յամալը։

«Չեմ կարծում, որ Լամինը գիտի խաղադաշտում ճնշման մասին։ Նա խաղում է այնպես, կարծես դա անում է դպրոցի բակում։ Հուսով եմ, որ նա կշարունակի նույն ոգով և պարզապես հաճույք կստանա այդ խաղից»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։