«Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան մոտ է թիմից հեռանալուն, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն, 27-ամյա եզրային հարձակվողը կարող է վերադառնալ Իտալիա, եթե համաձայնի աշխատավարձի կրճատմանըԼ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Նապոլին» է։ Ֆուտբոլիստին դուր է գալիս նեապոլական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2024 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակից ի վեր ֆուտբոլիստը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։