«Այաքսի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրանդները

«Այաքսի» եզրային պաշտպան Յորել Հատոն անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար ակումբների տեսադաշտում է: Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, Պրեմիեր լիգայի երեք ներկայացուցիչներ առաջարկներ են պատրաստում 19-ամյա պաշտպանի տրանսֆերի համար, ով Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիրախն է։

Հստակեցվում է, որ խոսքը «Արսենալի», «Լիվերպուլի» և «Չելսիի» մասին է։ Այս մրցաշրջանում Հատոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հատոյի գործող պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ի համաձայն՝ պաշտպանը գնահատվում է 30 միլիոն եվրո: