Դոնել Մալենը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

Հոլանդացի հարձակվող Դոնել Մալենը, ով ձմռանը միացել է «Ասթոն Վիլային», ամռանը կարող է փոխել թիմը: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լոնդոնի «Թոթենհեմը»։ Հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դոնյելը 6 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ առանց գոլային փոխանցման: Պրեմիեր լիգայի 29 տուրից հետո «Թոթենհեմը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։