Դիդյե Դեշամ. «Մենք շատ բարձր մակարդակի խաղ ցուցադրեցինք շատ լավ թիմի դեմ»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը:

Քառորդ եզրափակչում ֆրանսիացիները հաղթեցին Խորվաթիային (0-2, 2-0, 11 մետրանոցներով՝ 5-4):

«Գլխավորն այն է, որ մենք շարունակեցինք հավատալ, չնայած վատ առաջին խաղակեսին և այն հաշվին, որը մեզ չէր համապատասխանում: Ընդհանուր առմամբ մենք շատ բարձր մակարդակի խաղ ցուցադրեցինք շատ լավ թիմի դեմ:

Իհարկե, Ֆրանսիայի հավաքականում կան հմուտ խաղացողներ, բայց դեռ փորձի պակաս կա, որոշակի անհասունություն։ Այդ իսկ պատճառով այս երիտասարդ թիմին առաջիկա հանդիպումներից առաջ անհրաժեշտ է օգնություն»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC-ն։

Նշենք, որ Ֆրանսին դուրս եկավ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Իսպանիայի հետ: