Կայացավ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի Պորտուգալիա – Դանիա պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում պորտուգալացիների հաղթանակով՝ 5-2 հաշվով։
Առաջին խաղում դանիացիները հաղթանակ տոնեցին՝ 1-0:
Պորտուգալիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն: 40-ամյա հարձակվողի համար սա 929-րդ գոլն է կարիերայում, իսկ 136-րդը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Ռոնալդուն աշխարհի լավագույն ռմբարկուն է իր ազգային հավաքականի կազմում: Արգենտինայի հավաքականի կազմում 112 գոլով երկրորդն է Լիոնել Մեսսին։