«Չելսին» 5 միլիոն ֆունտ տուգանք կվճարի «Մանչեսթեր Յունայթեդին», եթե չգնի Ջեյդոն Սանչոյի ամողձական տրանսֆերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա խաղացողը դեռևս չի համաձայնեցրել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։
Հիշեցնենք, որ «Չելսին» Սանչոյին վարձակալել էր 25 միլիոն ֆունտ ստեռլինգ պարտադիր գնման կետով։ Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, ապա ակումբը կարող է կա՛մ վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին՝ վճարելով տուգանք, կա՛մ գնել և վերավաճառել։
Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։