«Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին հայտնվել է «Բարսելոնայի» տեսադաշտում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» շարունակում են ուշադիր հետևել 24-ամյա կիսապաշտպանին: Հայտնի է, որ մի քանի տարի առաջ «Բարսելոնան» արդեն փորձել է ձեռք բերել Տոնալիին՝ խաղացողի համար առաջարկելով 65 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Տոնալին բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:
Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։