2021 թվականին «Բարսելոնան» չկարողացավ նոր պայմանագիր առաջարկել Լիոնել Մեսսիին՝ ֆինանսական լուրջ դժվարությունների պատճառով։ Կատալոնական ակումբում աշխատելու ընթացքում Մեսսին ինը անգամ երկարաձգել է պայմանագիրը, ամեն անգամ ավելացրել ֆինանսական պայմանները։
Ինչպես հաղորդում է AS-ը, «Բարսելոնան» փորձ է ձեռք բերել և հույս ունի խուսափել Յամալի հետ այսպես կոչված «Մեսսիի սխալը» կրկնելուց։ Նշվում է, որ «Բարսելոնան» կտրուկ չի բարձրացնի Յամալի աշխատավարձը։
Տաղանդավոր ֆուտբոլիստին պայմանագիր կառաջարկվի, ըստ որի նրա աշխատավարձը աստիճանաբար կբարձրանա՝ չվնասելով ակումբի ֆինանսական բարեկեցությունը։ Հուլիսին Լամին Յամալը կնշի իր 18-ամյակը։