«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն, հետաքրքրություն է ցուցաբերել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի նկատմամբ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Միաժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, «կապտանռնագույնների» ներսում այս գործարքի հետ կապված տարաձայնություններ կան։ Դիասի պոտենցիալ տրանսֆերային արժեքը կարող է կազմել 70 միլիոն եվրո, ինչը մեծ հարված կհասցնի ակումբի բյուջեին:
«Բարսան» վստահ չէ, որ արժե Լուիսի վրա այդքան գումար ծախսել՝ հաշվի առնելով Լամին Յամալի և Ռաֆինյայի հիանալի մարզավիճակը:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կոլումբիացին Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 28 հանդիպում։ Նա խփել է ինը գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։