«Մարսելի» 23-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Դիեգո Սիմեոնեյի թիմում կազմում անգլիացին կարող է փոխարինել Անտուան Գրիզմանին:
Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ մադրիդյան թոփ ակումբից։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Գրինվուդը անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մարսելցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։