Արդա Գյուլերը ծաղրել է Դոմինիկ Սոբոսլային

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Արդա Գյուլերն իր անձնական սոցիալական ցանցում ծաղրել է Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային։

Հիշեցնենք, որ կիրակի օրը կայացած Հունգարիայի և Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել երկու խաղացողների միջև։ Հանդիպումից հետո հունգարացին սոցցանցերում շրջանառվող իր և Գյուլերի լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել առեղծվածային «1088» համարով։

Պարզվեց, որ այս մրցաշրջանում Գյուլերն այս րոպեների քանակով է հանդես եկել «Ռեալում»։ Ինքը՝ Գյուլերը, ավելի ուշ իր անձնական սոցիալական ցանցում դիմել է Շոբոսլային։ «Խղճալի տղա. «Վեց գոլը հերի՞ք չէ, որ լռես»,- գրել է Գյուլերը։

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկու խաղերում Թուրքիայի հավաքականը 6։1 (3։1, 3։0) ընդհանուր հաշվով հաղթել է հունգարացիներին։