Անդրե Օնանան պատրաստ է հեռանալ ԱՊԼ-ից

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան պատրաստվում է ամռանը միանալ Սաուդյան Արաբիայի ակումբին: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն, խաղացողը դեմ չէ իր պոտենցիալ տեղափոխությանը Սաուդյան Արաբիա, որտեղ վերջերս են հավաքվել եվրոպական ֆուտբոլի բավականին շատ աստղեր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել դարպասապահին և արդեն փնտրում է նրան փոխարինող։

Այս մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ անառիկ պահելով դարպասը 9 անգամ:

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: