Ամերիկյան ակումբը մեկնաբանել է Կևին դե Բրույնեի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը

«Սան Դիեգոյի» մարզական տնօրեն Թայլեր Հեյփսը պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին դե Բրույնեի նկատմամբ MLS ակումբի հետաքրքրության լուրերին։

«Ես չգիտեմ, թե որտեղից են այս լուրերը: Շփվել եմ Դե Բրույնեի գործակալի հետ, ով ակնհայտորեն աշխատում է շատ խաղացողների հետ։ Դե Բրույնեն ֆանտաստիկ խաղացող է, ով սիրում է այս վայրերը։

Նա ամեն տարի արձակուրդի է գալիս այստեղ, բայց չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները։ Ես խոսել եմ նրա հետ, բայց աշխատավարձերը, որոնք նա ակնկալում է, չեն տեղավորվում մեր բյուջեի մեջ»,- Հեյփսի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ։ Նա «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։