«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանի նկատմամբ, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած կատալոնացիների հետաքրքրությանը, ակումբը նիգերիացու տրանսֆերն առաջնային չի համարում։
Նշվում է, որ «Ատալանտան» կարող է բաց թողնել խաղացողին 30 միլիոն եվրոյի դիմաց։
Լուկմանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը «Ատալանտայի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։