Խաբի Ալոնսոն դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ մասնագետը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Կողմերը շարունակում են երկխոսությունը։ Առաջիկայում իրավիճակը պետք է ավելի պարզ դառնա։ «Բայերի» ղեկավարությունը լիովին գոհ է Ալոնսոյի աշխատանքից և ցանկանում է մարզչին պահել թիմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոն Մադրիդի «Ռեալում» կարող է փոխարինել իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիին։ Գերմանիայի առաջնության 26 տուրից հետո «Բայերն» ունի 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։