Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է հայտնվել գերմանական Բունդեսլիգայում։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական գրանդի ղեկավարությունը արդեն առաջարկ է արել խաղացողին։ Գերմանիայի առաջնության առաջատարը պատրաստ է Ուիլյամսին տարեկան տասը միլիոն եվրո վճարել։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»։ Վինգերը արդեն կատալոնացիներին հասկացրել է, որ եթե ցանկանում են իրեն պայմանագիր կնքել, ապա պետք է ավելի լավ առաջարկ անեն, քան Մյունխենում։ Ուիլյամսի պայմանագիրը բասկերի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։