Ռուբեն Ամորիմը որոշում է կայացրել Մարկուս Ռեշֆորդի վերաբերյալ

Մարկուս Ռեշֆորդը լավ է հանդես գալիս «Ասթոն Վիլայում» և նույնիսկ հրավիրվել է Անգլիայի հավաքական մարտ ամսվա ուսումնամարզական հավաքին:

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չի պատրաստվում այս ամառ երկրորդ հնարավորություն տալ Ռեշֆորդին։ Ինչպես հայտնում է Daily Star-ն իր էջերում, «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի վերջապես վաճառել Ռեշֆորդին մոտ 60 միլիոն ֆունտ ստերլինգով (71,2 միլիոն եվրո՝ ներկայիս փոխարժեքով):

«Ասթոն Վիլան» կարող է գնել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Ասթոն Վիլային» վարձավճարով միանալուց ի վեր Մարկուս Ռեշֆորդը անցկացրել է ինը հանդիպում՝ կատարելով չորս գոլային փոխանցում: