Պաու Կուբարսին անդրադարձել է իր առողջական վիճակին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել Իսպանիայի հավաքականի ճամբարը: 18-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Հոլանդիայի դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում, որը տեղի է ունեցել հինգշաբթի օրը (2-2):

Շուտով հայտնի դարձավ, որ պատասխան խաղում «Ֆուրիա Ռոխան» ստիպված է լինելու առանց «Բլաուգրանայիի» երիտասարդ կենտրոնական պաշտպանի խաղալ։ Կուբարսին կարող է ժամանակին վերականգնվել «Բարսելոնայի»՝ «Օսասունայի» դեմ հաջորդ հանդիպման համար, որը կկայանա մարտի 27-ին։

Ինքը՝ ֆուտբոլիստը, սակայն, դեռ չգիտի, թե երբ կվերադառնա խաղադաշտ։

«Իմ մարզավիճակը. «Չգիտեմ՝ պատրաստ կլինե՞մ խաղալ «Օսասունայի» դեմ, բայց արդեն ինձ ավելի լավ եմ զգում», – հաղորդում է Gazeta.ru-ն։