Պաշտոնական․ «Յուվենտուսը» հեռացրեց Տիագու Մոտային գլխավոր մարզչի պաշտոնից

«Յուվենտուսը» հայտարարել է Տիագու Մոտային գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Տիագու Մոտային և նրա ողջ անձնակազմին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և այս ամիսների ընթացքում եռանդով ու նվիրվածությամբ տարված աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք ապագայում։

«Յուվենտուսը» հայտարարում է, որ գլխավոր մարզչի պաշտոնը վստահում է Իգոր Տուդորին, ով վաղը կանցկացնի իր առաջին ասուլիսը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Տիագու Մոտան «Յուվենտուսը» գլխավորել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ա Սերիայի վերջին մրցաշրջանում մարզիչն աշխատում էր «Բոլոնիայում», որի հետ նա զբաղեցրեց չորրորդ տեղը և ուղեգիր նվաճեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգային։ Անցած ամառ Մոտան երեք տարվա պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ՝ մեկ մրցաշրջանում 5 միլիոն եվրո աշխատավարձով։