Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Վրաստանի ընտրանու դեմ և պարտվեց 6-1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում՝ 9-1։
Հիշեցնենք, որ առաջին խաղը կայացել էր Երևանում և ավարտվել Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Տանտերերի կազմից աչքի ընկան Կիտեաշվիլին, Կվարացխելիան, դուբլի հեղինակ են դարձան Չակվետաձեն և Միկաուտաձեն։
Վրաստանի հավաքականը պահպանեց տեղը Ազգերի Լիգայի B լիգայում, իսկ Հայաստանի հավաքականը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա C լիգայում։