Ավելին քան 100 միլիոն եվրո․ «Բարսելոնան» ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և ակումբի մարզական տնօրեն Դեկուն որոշել են, որ թիմին անհրաժեշտ է «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Բայց տրանսֆերն ավարտին հասցնելու համար կատալոնացիները պետք է վաճառեն իրենց ֆուտբոլիստներից մեկին։ Հնարավոր է, որ թիմը լքի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

Transfermarkt-ը Իսակի արժեքը գնահատում է 100 մլն եվրո։ Այս մրցաշրջանում Իսակը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։