«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Մանուել Ականջիի ծառայություններն առաջարկվել են Մադրիդի «Ռեալին»:
Արքայական ակումբը երկար ժամանակ փորձում էր ուժեղացնել իր պաշտպանությունը, բայց չի շտապում որևէ պայմանագիր ստորագրել: Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի խոսքերով՝ Մադրիդի «Ռեալին» առաջարկել են Ականջիի ծառայությունները, սակայն մադրիդյան գրանդի ղեկավարները հրաժարվել են դիտարկել այս տարբերակը՝ նրանք համարել են, որ շվեյցարացին չի տեղավորվում իրենց տրանսֆերային քաղաքականության մեջ։
Մանուել Ականջին հուլիսին դառնում է 30 տարեկան։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ հայտնի Transfermarkt պորտալի, կազմում է 32 միլիոն եվրո։