Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է իր թիմակից Կիլիան Մբապպեի՝ «Ոսկե գնդակը» ստանալու հեռանկարների մասին հարցին։
«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ես նման բան հազվադեպ եմ տեսել։ Ինձ ամենաշատը տպավորում է նրա անհատականությունը։ Նա անհավանական մարդ է, շատ խոնարհ, միշտ պատրաստ ծիծաղելու։ Ոմանք կարող են ասել, որ այս մրցաշրջանը նրա լավագույնը չէ, թեև Մբապպեն արդեն 30 գոլ է խփել։
Եթե խոսենք «Ոսկե գնդակի» մասին, ապա թող Մբապպեն շարունակի անել այն, ինչ արդեն անում է՝ օգնելով «Ռեալին» տիտղոսներ նվաճել։ Վստահ եմ, որ նա կլինի ոչ թե մեկ, այլ մի քանի «Ոսկե գնդակ» ստանալու գլխավոր հավակնորդներից մեկը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Հիշեցնենք, որ Մոդրիչը 2018 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։