«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը ցանկանում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կոլումբիացի վինգերը հույս ունի, որ «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո իր տրանսֆերի համար առաջարկ կանի «Լիվերպուլին»։ Սակայն, ըստ լուրերի, կատալոնական թիմը դեռ վստահ չէ, որ իրենց պետք է 28-ամյա Դիասը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 42 հանդիպման, դարձել 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Դիասի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։