Տիագու Մոտան մոտ է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուն։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ Իգոր Թյուդորն արդեն համաձայնել է գլխավորել ակումբը և պատրաստ է պայմանագիր ստորագրել մինչև 2026 թվականի ամառ՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ Տիագու Մոտայի գլխավորությամբ թուրինյան թիմը 29 խաղից հետո 52 միավորով 6-րդն է Ա Սերիայում։