Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող էր հայտնվել «Բարսելոնայում» 2021 թվականին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 2021 թվականին արգենտինացու ծառայությունները, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Ռիվեր Փլեյթում», առաջարկվել է «Բարսելոնային»։ Միջնորդները կատալոնացիներին առաջարկել են գնել ֆուտբոլիստին 22 միլիոն եվրոյով, սակայն կատալոնացիները հրաժարվել են՝ նախընտրելով Ֆերան Տորեսին։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, դարձել 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։