Ջոնաթան Դեյվիդ․ «Մի օր ես կցանկանայի այնտեղ խաղալ»

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը հայտարարել է Իսպանիայի առաջնությունում ուժերը փորձելու պատրաստակամության մասին։ 25-ամյա խաղացողը վերջին մրցաշրջանն է անցկացնում իր ներկայիս ակումբում և հուլիսին կդառնա ազատ գործակալ: Կանադացու նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է մի շարք մեծ ակումբների, այդ թվում՝ «Բարսելոնային»:

«Մանկության տարիներին ես շատ եմ դիտել Լա Լիգայի հանդիպումները: Չէի ասի, որ դա իմ ամենասիրելի առաջնությունն է, բայց ես իսկապես հաճույք եմ ստանում այն ​​դիտելուց: Մի օր ես կցանկանայի ինքս այնտեղ խաղալ»,- ասել է հարձակվողը, ով ավելի վաղ խոստովանել էր, որ համակրում է «Բլաուգրանային»: