Ջոն Վան՛տ Սխիպ․ «Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից»

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Վրաստանի ընտրանու դեմ և պարտվեց 6-1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում՝ 9-1։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպը հանդես եկավ հետխաղային մամուլի ասուլիսով։

«Երբ խաղի մեկնարկում արդեն մի քանի գոլ էս բաց թողնում, կոպիտ սխալնես ես թույլ տալիս, այդպիսին պետք է լինի արդյունքը։ Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից։ Այսպիսի արդյունքն անընդունելի է»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպը։