«Բարսելոնան» շարունակում է սպասել «Կամպ Նոուի» վերակառուցման ավարտին։ Վերջին մրցաշրջաններում թիմն իր տնային հանդիպումներն անցկացնում է Օլիմպիական մարզադաշտում, որը տեղավորում է 56000-ից քիչ հանդիսական:
Ակումբի գլխավոր ասպարեզ վերադարձը նախատեսված էր այս տարվա սկզբին, սակայն վերջնաժամկետը չհաջողվեց պահպանել։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» վստահ է, որ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին թիմը կրկին կկարողանա խաղեր անցկացնել «Կամպ Նոուում»:
«Բարսելոնան» ներկայումս գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Մարտի 27-ին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը տանը կխաղա «Օսասունայի» հետ։