Հարի Քեյնը նշել է, թե ինչ է անհրաժեշտ «Ոսկե Գնդակ» նվաճելու համար

Հարի Քեյնը պատմել է, թե ինչպես են փոխվել իր տրամադրվածությունը Մյունխենի «Բավարիային» միանալուց հետո:

«Միայն «Բավարիայի» նման ակումբում լինելն ինձ ավելի մեծ վստահություն և պատասխանատվություն տվեց: Ես զգում եմ, որ հաստատ կատարելագործվել եմ, և գուցե ես որպես խաղացող մի փոքր ավելի հարգված եմ, քան նախկինում, քանի որ ես խաղում եմ մեծ խաղերում: Հավանաբար սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ ինձ ավելի են հարգում ամբողջ աշխարհում։

«Ոսկե գնդակի» պես մի բանի իրավունք ստանալու համար անհրաժեշտ է բավական թիմային գավաթներ նվաճել և, հավանաբար, 40-ից ավել գոլ խփել, բայց այս մրցաշրջանում դա հնարավոր է»,- ասել է մյունխենցիների հարձակվողը: