Հարի Քեյնը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ 31-ամյա հարձակվողը լրջորեն դիտարկում է Անգլիա վերադառնալու տարբերակը։ Նշվում է, որ Քեյնի գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է, բայց շատ բան կախված կլինի «Բավարիայի» դիրքորոշումից, քանի որ խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Նշվում է, որ Քեյնի՝ Պրեմիեր Լիգա վերադառնալու ցանկությունը կապված է կարիերան հայրենիքում ավարտելու նրա ծրագրի հետ։

Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։