«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն է տվել «Ռայո Վալյեկանոյի» աջ պաշտպան Անդրեյ Ռացիուի ձեռքբերմանը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ռումինացի ֆուտբոլիստը կարող է դառնալ «Բարսելոնայի» առաջին տրանսֆերը հաջորդ մրցաշրջանի համար։
Կատալոնական ակումբը Ռացիուին դիտարկում է որպես Ժյուլ Կունդեի որակյալ փոխարինող։ Նշվում է, որ Ֆլիկին դուր է եկել պաշտպանի բազմակողմանիությունը, քանի որ նա կարող է խաղալ տարբեր դիրքերում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռացիուն «Ռայո Վալյեկանոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։