Give me Sport սպորտային պորտալը հրապարակել է ազգային հավաքականների պատմության լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Առաջատարը լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն է՝ աշխարհի առաջնության միակ եռակի հաղթողը։
Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է, ով Արգենտինայի հավաքականի հետ հաղթել է աշխարհի վերջին առաջնությունում և Կոպա Ամերիկայի կրկնակի հաղթող է։
Վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցրել է բրազիլացի Կաֆուն։
Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Դիեգո Մարադոնան, իսկ հինգերորդը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։