Ջանլուիջի Դոնարուման կարող է տեղափոխվել մեկ այլ գրանդ ակումբ

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ իտալական Ա սերիա։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» ցանկանում է տեսնել Դոնարումային իր շարքերում և պատրաստ է այս ամառ փորձել մեծ տրանսֆեր իրականացնել կամ  ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել նրան պայմանագրի ավարտից հետո։

26-ամյա դարպասապահի և փարիզյան գրանդի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, իսկ իտալացի խաղացողի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։