Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է տեղափոխվել իտալական «Ինտեր»։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Իտալիայի հավաքականի դարպասապահը կարող է համաձայնել «Ինտերի» առաջարկին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» կարող է բանակցություններ սկսել Դոննարումայի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Դոննարուման նախկինում հանդես է եկել «Միլանում»։
Ընթացիկ մրցաշրջանում Ջանլուիջին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 29 գոլ և 9 անգամ անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։