Ֆերան Տորես․ «Խաղադաշտում նա իրեն այնպես է պահում, կարծես խաղում է դպրոցում կամ բակում»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսը կիսվել է Լամին Յամալի մասին իր մտքերով։ Հարձակվողի խոսքով՝ իր 17-ամյա թիմակիցը մեծ ուշադրություն չի դարձնում Լիոնել Մեսսիի հետ համեմատություններին։

«Ես չգիտեմ, թե արդյոք Լամինը տեղյակ է այս համեմատության մասին: Պարզապես պետք է դիտել նրա խաղը: Խաղադաշտում նա իրեն այնպես է պահում, կարծես խաղում է դպրոցում կամ բակում։

Հուսով եմ, որ սա չի փոխվի»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։ Կիրակի օրը Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում պատասխան հանդիպում կանցկացնի Հոլանդիայի հետ։