Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին խաղում 0-1 հաշվով պարտվելուց հետո կիսվել է Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի՝ Դանիայի դեմ պատասխան խաղի սպասելիքներով։
«Օդում ավելի շատ լարվածություն կա, ես դա չեմ թաքցնի։ Հիմա լարված պահ է, որովհետև մենք պետք է հաղթենք, բայց դա է ֆուտբոլի գեղեցկությունը։ Ես խնդրում եմ բոլոր երկրպագուներին մեզ հետ լինել։
Ես խնդրում եմ, որ մեզ էներգիա տան, և մենք կփորձենք ցույց տալ մեր լավագույն խաղը։ Հուսով եմ, որ դա հիանալի օր կլինի բոլորի համար», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։45-ին։