«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է, այն մասին, թե որքան կարևոր է ազգային հավաքականի հաջողությունը իր համար։
«Մենք շատ հանդիպումներում լավ խաղացինք։ Չեմ հավատում, որ ազգային հավաքականում կա մի խաղացող, որը չի ցանկանում լավ խաղալ։ Երբեմն պարզապես չի ստացվում այնպես, ինչպես ուզում ենք։
Մինչև մահ կպաշտպանեմ Պորտուգալիայի հավաքականի գույները։ Եթե թիմը հաղթի, իսկ ես գոլ չխփեմ, ես ուրախ կգնամ տուն»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Maisfutebol-ը։