Պաշտպան Դին Հյուսենը որակյալ ելույթներ է ցուցադրում «Բորնմութի» կազմում, ինչի պատճառով հրավիրվել է Իսպանիայի հավաքական: Վերջին շաբաթներին 19-ամյա Հոյսենին կապում են Մադրիդի «Ռեալի» հետ։
Միաժամանակ երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ ակումբներ։ Ըստ Marca-ի՝ «Չելսին» հույս ունի ամառային տրանսֆերային շուկայում Հոյսենի համար «Ռեալի» հետ մրցել։ Ենթադրվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի համար առաջնային կլինի Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի կնքման տարբերակը։
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Դին Հյուսենին գնահատում են 42 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: