Լևերկուզենի «Բայերը» որոշել է թիմի հարձակվող Պատրիկ Շիկի հետ կապված ծրագրերը։ Այս մասին հայտնում է Pletti Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ «Դեղագործների» ղեկավարությունը որոշել է երկարաձգել պայմանագիրը չեխ ֆուտբոլիստի հետ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման, դառնալով՝ 17 գոլի հեղինակ։