Խաբի Ալոնսոն դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Բայերի» գլխավոր մարզիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան մնալ ակումբում։
Սակայն վերջնական որոշում դեռ չկա, հաղորդում է Marca-ն։ Կողմերը շարունակում են երկխոսությունը և վստահություն են ցուցաբերում միմյանց նկատմամբ։ Սպասվում է, որ մարզիչն առաջիկայում կորոշի իր ապագան։
Լևերկուզենյան ակումբն ամեն առումով գոհ է Ալոնսոյի աշխատանքից և ցանկանում է շարունակել աշխատանքը մարզչի հետ։
«Բայերը» վստահ է, որ իսպանացի մասնագետը գոնե կմշակի իր գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականը:
«Բայերը» 26 տուրից հետո 56 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է: