«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մոնակոյի» ֆուտբոլիստին

«Մոնակոյի» աջ պաշտպան Վանդերսոնը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գաղափարն առաջ է քաշում «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկոն, ով մի քանի տարի հետևում է բրազիլացու զարգացմանը։

Լրագրող Խոակիմ Պիերայի խոսքով՝ կատալոնական գրանդն արդեն աշխատում է Վանդերսոնի ամառային տրանսֆերի վրա։ Մոնեգասկները լսել են «Բարսայի» հետաքրքրության մասին, և ֆուտբոլիստն ինքը պատրաստ է տեղափոխությանը և կանի ամեն ինչ, որպեսզի գործարքը կայանա:

Transfermarkt-ը Վանդերսոնի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում եզրային պաշտպանը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։