«Բարսելոնան» Անդրեաս Քրիստենսենին փոխարինող է գտել

«Բարսելոնան» պատրաստվում է այս ամառ բաժանվել 28-ամյա պաշտպան Անդրեաս Քրիստենսենից, չնայած նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի համար կարևոր է, որ Քրիստենսենը, ով վնասվածքների պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը, մինչև ամառ մի քանի անգամ հասցնի դուրս գալ խաղադաշտ։ «Բլաուգրանաի» ցանկանում է պոտենցիալ գնորդներին ցույց տալ դանիացի ֆուտբոլիստի բարձր մակարդակով հանդես գալու ունակությունը։ Միաժամանակ, «Բարսելոնան» գոհ է Քրիստենսենի ցուցադրած պրոֆեսիոնալիզմի մակարդակից։

«Բարսելոնան» տեսնում է Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տային՝ որպես 28-ամյա ֆուտբոլիստին փոխարինող։ «Բլաուգրանաները» ցանկանում են ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի սկզբին Քրիստենսենը խաղադաշտից դուրս էր մնացել ձախ ոտքի աքիլլեսյան ջիլոպաթիայի պատճառով։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է մեկ հանդիպման։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։