«Բարսելոնան» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» մտադիր է ամռանը ուժեղացնել պաշտպանության աջ կողմը: Ընթացիկ մրցաշրջանում Ժյուլ Կունդեի համար աջ պաշտպանի դիրքը գրեթե անվիճելի է մնում:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ակումբը ցանկանում է ձեռք բերել այնպիսի խաղացողի, ով կարող է մրցակցել ֆրանսիացու հետ և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան: Ընթացիկ մրցաշրջանում Ժյուլ Կունդեն Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

18-ամյա Հեկտոր Ֆորտը, որը նույնպես աջ պաշտպան է, ընդամենը 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում:

Մարտի 27-ին «Բարսելոնան» տանը կխաղա «Օսասունայի» հետ։