«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի, եթե նիգերիացի ֆուտբոլիստը չսպասի «Ատալանտայի» հետ պայմանագրի ավարտին, որն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը, ապա նա կարող է հեռանալ մոտ 30 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո: